Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Wi Fi ցանց` մշակութային օջախներում

Wi Fi ցանց` մշակութային օջախներում
06.02.2015 | 13:32

Երևանի քաղաքապետարանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով են ապահովվել մայրաքաղաքում գործող մի շարք գրադարաններ: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi Fi անկյուններ: Wi Fi կապի շնորհիվ բոլոր ընթերցասերների համար բացվում են գրադարաններից նաև տեխնոլոգիական նորամուծությունների կիրառմամբ օգտվելու հնարավորություններ: Վիճակագրական տվյալներով՝ միայն անցյալ տարվա ընթացքում շուրջ 13 հազարով ավելացել է հիշատակված գրադարաններ այցելությունների և առկա հնարավորություններից օգտվողների թիվը:

Ընթացիկ տարում նախատեսվում է ինտերնետ հասանելիության սարքերով ապահովել մշակութային ևս 4 օջախ. Երևան քաղաքի պատմության, ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ